Շերի` տղամարդ դարձած դուստրը մասնակցելու է ամերիկյան «Պարեր` աստղերի հետ» նախագծին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 15:44
Հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերի` տղամարդ դարձած դուստրը` Չեզ Բոնոն, մասնակցելու է ամերիկյան «Պարեր` աստղերի հետ» նախագծին, TMZ.com –ին հայտնել են շոուի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրները:
«Չեզն արդեն համաձայնել է մասնակցել, նրա զուգընկերը հայտնի պարուհի է լինելու: Եւ դա հասկանալի է, քանի որ օրենքով նա տղամարդ է»,- փոխանցում է տաբլոիդը:
Հիշեցնենք, որ Շերի դուստր Չեսթիթի Բոնոն վիրահատության միջոցով փոխել էր սեռը` դառնալով Չեզ Բոնո` «երիտասարդ հաստլիկ տղամարդ»: Հաղորդվում է, որ նա պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու` Ջենիֆեր Էլիայի հետ: Իր սիրելիի հետ նա ծանոթացել է, երբ դեռ կին էր:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
