ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները փորձագետները գնահատել են առավելագույնս արդյունավետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 18:17

7544_am_1Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած  հակաճգնաժամային միջոցառումները միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ. այդ մասին վարչապետն ասել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։
Այդ առումով կարևորվել են օժանդակությունը ենթակառուցվածքներին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, առանձին միջոցառումների իրականացումը, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորումը։
Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply