85-ամյա տատիկը վայր էր ընկել բնակարանում և չէր կարող շարժվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 13:53
Օգոստոսի 28-ին`ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 10 շենքի 25-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկը) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,1926թվականին ծնված Էմմա Ասլանյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
