Երեք երիտասարդներ մոլորվել էին հանդամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 13:50
Օգոստոսի 26-ին`ժամը 23.13-ին Ա.Օսիպյանից ահազանգ է ստացվել, որ իրենք` 3 ընկերներով,Տավուշի մարզի Կողբ գյուղի «Կոզման» կոչվող հանդամասում մոլորվել են և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի աշխատակիցները:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 1991 թվականին ծնված Արամայիս Օսիպյանը, 1995 թվականին ծնված Արթուր Արամյանը և 1989 թվականին ծնված Արամ Սարուխանյանը հայտնաբերվել են:






Facebook
Tweet This
Email This Post
