Հրդեհ է բռնկվել Զեյթունի կահույքի ֆաբրիկայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2011 13:43

Օգոստոսի 27-ին`ժամը 03.45-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մենել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին, մարվել` 08.15-ին: Այրվել է 1500 հակ անասնակեր:

Նույն օրը` ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 22 շենքի բակում գտնվող ավտոտնակում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը15.39-ին, մարվել`15.58-ին:Մասամբ այրվել են Ք. Շահումյանին և Ա. Մարտիրոսյանին պատկանող ավտոտնակները:

Նույն օրը` ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի  Կառնուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 9 տան բակում պահեստավորված խոտի դեզում:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.26-ին, մարվել`18.32-ին:Լ. Սիմոնյանին պատկանող տան բակում այրվել է 800 հակ անասնակեր:

Նույն օրը` ժամը 19.18-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Ա. Շալջյանին պատկանող անասնագոմի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.19-ին, մարվել`20.54-ին: Այրվել  է 200 քմ մակերեսով  տանիքը և այնտեղ պահեստավորված 8 խմ թեփ:

Նույն օրը` ժամը 21.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կարի ֆաբրիկայում:  Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.18-ին, մարվել`22.28-ին:  Դեպքի վայրում պարզվել է, որ նույն հասցեում գտնվող ‘’Զեյթունի կահույքի ֆաբրիկա’’ ԲԲԸ-ի 2-րդ հարկում այրվել է 50 քմ մակերեսով փայտի թափոն:

Օգոստոսի 28-ին`ժամը 22.16-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Պ. Սևակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել 00.11-ին:  Պետրոսյանի տան բակում այրվել են 200 հակ խոտ և 50 խմ աթար:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply