«Այրին» փոթորիկն արդեն 21 կյանք է խլել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 13:31
ԱՄՆ-ի արևմտյան ափերը կաթվածահար արած փոթորիկը, որը միայն սկզբում էր ուժեղագույն համարվում, արդեն նվազել է կարգավիճակով ու այժմ գնահատվում է որպես «արևադարձային փոթորիկ»:
Այդուհանդերձ, արդեն 21 մարդ է զոհվել ու, ինչպես արտակարգ իրավիճակների ծառայությունից ու ԱՄՆ-ի հատուկ գերատեսչություններից են հայտնում, ամենաշատը զոհեր են եղել Հյուսիսային Կարոլինայում (6 մարդ), Փենսիլվանիայում մահացել է 4, Նյու Յորքում` 3, Կոնեկտիկուտում, Մերիլենդում, Նյու Ջերսիում ու Ֆլորիդայում` մեկական մարդ:
Մահվան պատճառ են դարձել եղանակային պայմանների պատճառով վթարներն ու տապալված ծառերը: Ծրագրված էր, որ այսօր առավոտյան արդեն պետք է վերականգնվեր Նյու Յորքի օդանավակայանների աշխատանքը, իսկ էլեկտրագնացքների ու գնացքների աշխատանքը կվերականգնվի ավելի ուշ` տեխնիկական անվտանգությունն ապահովելուց հետո:






Facebook
Tweet This
Email This Post
