Թայվանում թայֆունի պատճառով 8 հազար մարդ է տարհանվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 12:56
Նանմանդոլ թայֆունն այսօր հասել է Թայվանի ափերին:
Ֆիլիպինյան Լուսակ կղզուն հարված հասցրած թայֆունը, որը 12 մարդու մահվան պատճառ էր դարձել, այսօր հասել է Թայվան: Պետության կառավարությունը հայտարարել է ափամերձ շրջանների բնակիչների անհետաձգելի տարհանման մասին: 8 հազար մարդ տարհանվել ու կղզու խորքն է տեղափոխվել: Թայվանի ու մոտակա կղզիների միջև հաղորդակցություն չկա, դադարեցվել են օդային փոխադրումները:
Ազգային օդերևութաբանական ծառայությունից քաղաքացիներին խնդրում են հեռու մնալ լեռնային շրջաններից, որոնք հղի են սողանքների վտանգով:
Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար 35 հազար զինվոր է ոտքի հանվել:
Թայֆունը Նանմանդոլ անունն է ստացել հնագույն Միկրոնեզիա քաղաքի պատվին:






Facebook
Tweet This
Email This Post
