Թուրքիան վերադարձնում է ստամբուլահայ համայնքից խլած ունեցվածքի մի մասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2011 9:51

Թուրքիայի կառավարության «Պաշտոնական թերթը» օգոստոսի 28-ին հրապարակել է Թուրքիայի վարչապետի կողմից ստորագրված մի որոշում, որով 1936 թվականին հաշվառված եւ  Թուրքիայի ազգային փոքրամասնություններից 1974 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ  բռնագրաված ունեցվածքը վերադարձվելու է տերերին:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` որոշման համաձայն` ազգային փոքրամասնությունների 162 հիմնադրամներին պատկանող անշարժ գույքը, որի մեջ են մտնում նաեւ գերեզմանները, աղբյուրները, դպրոցները եւ այլն, 12 ամսվա ընթացքում պետք է վերադարձվեն ազգային փորքամասնությունների հիմնադրամներին:  Այն գույքի համար, որն անցել է 3-րդ անձի ձեռքը, պետությունը համայնքի հիմնադրամին կվճարի գույքի արժեքը:

Հայտնի է, որ միայն Ստամբուլի հայկական եկեղեցիների հիմնադրամներին պատկանող 30  տարբեր նշանակության շինություն պետք է վերադարձվի:

 

NEWS.am

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply