Աշխարհի գավաթ. Սերգեյ Մովսիսյանը հաղթեց աշխարհի չեմպիոնուհուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 28, 2011 22:31
Խանտի Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների վարկանիշային մրցաշար է: Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Մովսիսյանն ու Արման Փաշիկյանը:
Առաջին ռաունդի առաջին պարտիայում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով առավելության հասավ կանանց աշխարհի չեմպիոն, Գրան Պրի այս տարվա առաջին մրցաշարի հաղթող, չինացի Հոու Իֆանի նկատմամբ:
Լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը սպիտակներով հաղթեց Արման Փաշիկյանին
Վաղը, օգոստոսի 29-ին տեղի կունենան առաջին ռաունդի պատասխան պարտիաները:






Facebook
Tweet This
Email This Post
