Սեւանում կստեղծվեն 65 հանրային լողափեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2011 18:24

Առաջիկա տարիներին Սեւանի ափին կստեղծվեն 65 հանրային լողափեր: Այդ մասին օգոստոսի 27-ին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հանրային լողափերի ստեղծումը կիրականացվի ըստ կառավարության հաստատած գոտիավորման նախագծի:

2012 թ., մասնավորապես, հանրային երրորդ լողափը կբացվի Լճաշենի մոտ:Ինչ վերաբերում է Սեւան քաղաքի մերձակայքում արդեն գործող 2 հանրային լողափերին, ապա Ա. Հարությունյանն ասաց, որ ամառվա ամիսներին մոտ 100-110 հազ. այցելուներ են այնտեղ եղել: Ամառվա պիկ օրերին քաղաքային առաջին լողափում եղել է մինչեւ 1500 մարդ, իսկ «Ֆլամինգոյում»` 700:

Հանրային լողափերը աչքի են ընկնում ափերի ու ջրի մաքրությամբ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի տեղեկացմամբ` այս տարի լուրջ աշխատանքներ են տարվել Սեւանի ափամերձ տարածքը մաքուր պահելու համար, ինչը հաջողվել է: «Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա Սեւանն այս տարի անհամեմատ մաքուր է»,- աաց մարզպետը:

Ի դեպ` բնապահպանության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին «Մաքուր Սեւան» անունը կրող հեծանվարշավին: Մոտ 30 հեծանվորդներ Սեւանի ԳԱՅ-ի կետից հատուկ արշավ իրականացրեցին դեպի հանրային լողափեր` հանրության ուշադրությունը բնապահպանական եւ շրջակա միջավայրի մաքրության խնդիրներին հրավիրելու համար: Հեծանվարշավի կազմակերպիչներն էին  բնապահպանության նախարարությունը, «Միասին» երիտասարդական կազմակերպությունը եւ հանրապետական կուսակցության երիտասարդական թեւը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply