Պայթյունի հետևանքով Կեմերում վիրավորվել են վեց Ռուսաստանցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2011 16:08

Թուրքիայում Կեմեր հանգստավայրում , պայթյունի հետևանքով վեց ռուսաստանցի են տուժել , «Ինտերֆաքսին» հաղորդել է Անտալիայում  Ռուսաստանի գլխավոր կոնսուլ Ալեքսանդր Տոլստոյատենկոն:  «Նախնական տվյալներով տուժել են  վեց ռուսաստանցի; Ընդհանուր առմամբ տուժել են մոտ 15հոգի», – նկատել է նա: Ոստիկանական փորձագետները  փորձում են պարզել պայթուցիկ սարքի տեսակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նմանատիպ դեպք տեղի ունեցավ օգոստոսի 26-ին Անտալիայում: Այնտեղ քաղաքի լողափում , Կոնյալտի թաղամասում պայթեց աղմկոտ նռնակ, տուժողներ չկային , բայց որոշ հանգստացողներ խուճապի պատճառով կիսաուշաթափ վիճակում էին, նրանց բժշկական օգնություն տվեցին տեղում:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply