Պրուսիայի արքայազնի ամուսնությունը միացրեց երկու հին ազնվական ընտանիքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2011 14:42

Պոտսդամի Սան-Սուսի հայտնի պալատական այգու Ֆրիդենսկիրխ եկեղեցում տեղի է ունեցել Հոգենցոլերների  ժառանգ Պրուսիայի արքայազն Գեորգ Ֆրիդրիխի  և Իզենբուրգյան արքայադուստր Սոֆիայի  ամուսնությունը:  Ամուսնական հանդիսավոր  արարողության ժամանակ , որը համարվում է Գերմանիայի  կարևորագույն աշխարհիկ իրադարձությունը, ներկա էին  մոտ  650 հյուր `եվրոպական և գերմանական  ազնվական տոհմերի ներկայացուցիչներ , քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր ; Այդ թվում Բրանդենբուրգի վարչապետ Մատիաս Պլատցեկը, Պոտսդամի քաղաքագլուխ Յան Յակոբսը, Հունաստանի ֆուտբոլի հավաքականի  նախկին մարզիչ Օտտո Ռեհագելը ; Ամուսնական զույգին   երջանկության մաղթանքներն է ուղղարկել  Հռոմի Պապ  Բենեդիկտ   XVI-ը:

Արքայադուստր Սոֆիան ամուսնական արարողությանը ներկա էր  ադամանդներով զարդարված թագով, որը ավանդաբար կրում են Իզենբուրգյան տոհմի ներկայացուցչուհիները ամուսնական արարողության ժամանակ,իսկ  հագուստը հատուկ կարել էր գերմանական հայտնի մոդելիեր Վոլֆգանգ Յոոպը,որը նույնպես հրավիրյալների մեջ էր;

Ամուսնական արարողությունից հետո Գերմանիայի վերջին իմպերատոր Վիլհելմ II-ի 35-ամյա ծոռնիկը  ի տիկնոջ `Պրուսիայի արքայադստեր տիտղոս ստացած  Սոֆիան բաց կառքով  ուղևորվեցին Պոտսդամի փողոցներով երթի:  Երեկոյան  370 մոտ բարեկամների և հարազատներ համար Սան-Սուսիի ամրոցում,որը կառուցել էր արքայազնի մեծ պապ ,Ֆրիդրիխ Երկրորդ Մեծը,կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն :

 

Հոգենցոլերների  ժառանգի ամուսնությունը Գերմանիայում մեծ աժիոտաժ առաջացրեց , հատկապես  այս տարի ապրիլին Մեծ Բրիտանիայում կայացած  արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլտոնի ամուսնական արարողության ֆոնին: Ամուսնական արարողությունը ցուցադրվեց  RBB հեռուստաալիքի ուղիղ եթերով, հավատարմագրվել էին  մոտ 100 լրագրող:

Գեորգ Ֆրիդրիխը ստացել է տնտեսագիտական կրթություն և ղեկավարում է Ռոստոկում տեխնոլոգիական ընկերությունը;   1994 թ. իր  պապի `Լուի Ֆերդինանդի մահից հետո , նրան հայտարարեցին  Հոգենցոլերների  տան  գլխավոր, որը այս տարի նշելու է  իր գոյության 950-ամյակը;  Գեորգի հայրը `Ֆրիդրիխը զինվորական ծառայության ժամանակ 1977 թ. վթարի ենթարկվեց  և  մի քանի շաբաթից վախճանվեց;  Արքայադուստր  Սոֆիան  իր ամուսնուց երկու տարով փոքր է , կրթությամբ  տնտեսագետ է  և  պատկանում է գերմանական  հին ազնվական  տոհմի ,որի մասին առաջին հիշատակումը եղել է  963 թ., հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply