Գոռ Մինասյանը` Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2011 1:19

Լեհաստանում ավարտված ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշայինները (+94 կգ): Մրցակցությունից դուրս էր Հայաստանի հավաքականի 135 կգ-ոց հսկա Գոռ Մինասյանը: Պոկում վարժությունում նրա բարձրացրած 180 կգ-ն այս տարիքային խմբի աշխարհի ռեկորդ է: Երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Եգոր Իվանովի արդյունքն է միայն 147 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 209 կգ եւ երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց հաղթողի տիտղոսը: Արծաթե մեդալակիր Իվանովի արդյունքն է 342 կգ:

 

NEWS.am

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply