“Այրինը”կաթվածահար է արել Նյու-Յորքի կյանքը(տեսահոլովակ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2011 12:54

“Այրին ”փոթորիկը հասավ Նյու-Յորք: Ամերիկյան ամենախոշոր քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դիմել է քաղաքի բնակչությանը և խնդրել  առաջիկա ժամերին դուրս չգալ տներից ,մինչև տարերքը չլքի Նյու-Յորքը: Քաղաքում ամեն տեղ դրված են ավազով պարկեր `փողոցները ջրի տակ մնալու դեպքերի համար, աղբի բաքերը շուռ են տվել,որպեսզի խուսափեն ուժեղ քամուց:

 

Պարտադիր տեղահանումը հայտարարվել էր շաբաթ օրը քաղաքի որոշ շրջանների 370 հազար բնակչության համար:  Շաբաթ առավոտյան քաղաքի շատ խանութներում երկար հերթեր էին, մարդիկ  գնում էին խմելու ջուր , հաց, լապտերների համար մարտկոցներ և ռադիո ` հոսանքի անջատվելու դեպքերի համար:

 

Շատ սուպերմարկետներում արդեն ուրբաթ այդ ապրանքները վերջացել էին: Հիմա փողոցները դատարկ են ,միայն երբեմն երևում են փրկարարների մեքենաները: Չեն աշխատում մետրոն  և  վերգետնյա տրանսպորտը, փակ են  Նյու-Յորքի հինգ օդանավակայանները, անվտանգության համար հետաձգվել են բոլոր սպորտային և   զվարճանքների միջոցառումները: .

 

“Այրին” փոթորիկը ,որ էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 136 կմ/ժ-ի ,մոտենում է Վաշինգտոնին; Ամերիկյան մայրաքաղաքի ծայրամասերում  հիմա անձրև է , մոտ 150 հազար մարդ մնացել են  առանց հոսանքի: Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Վինսենտ Գրեյը  Twitter –ում գրում է.-“Առայժմ քաղաքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է ,բայց հիմնական հարվածը դեռ առջևում է”:

 

Շաբաթ ամբողջ օրը մայրաքաղաքում անձրև էր տեղում, փողոցները դատարկ էին: Սպիտակ տան մոտ և կենտրանական պողոտայում ,ուր թանգարաններն են ,կարելի էր տեսնել միայն զբոսաշրջիկներ `հովանոցների տակ: Ջրհեղեղի դեպքերի համար քաղաքի իշխանությունները ցածր տներում բնակվողներին բաժանել են յոթ հազար ավազի պարկեր  :

 

Ցիկլոնը,որը Սաֆիր-Սիմսոնի վտանգավորության  հինգ բալանի աղյուսակով առաջին կատեգորիայի է ,  իր ետևում է թողել Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա ,Ֆլորիդա  նահանգները:

 

Այդ շրջաններում արմատախիլ են արվել հարյուրավոր ծառեր,ջրի տակ են անցել ճանապարհներ և փողոցներ , առանց հոսանքի են մնացել ավելի քան  1 միլիոն բնակիչ: Վերջին տվյալներով տարերքը խլել է ինը մարդու կյանք:

 

 

 

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply