Բրիտանական դեղատներում “Նուրոֆենը”փոխարինել են հոգեմետ դեղահաբերով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2011 15:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են երկրի առևտրային ցանցից հանել հայտնի ցավազրկող “Նուրոֆեն պլուս” -ի 250 հազար տուփ : Վերջին մի քանի օրերի ընթացքում “Նուրոֆեն պլուսի ” 5 տուփերում հայտնաբերվել են հոգեմետ ուժեղ դեղեր, որոնք օգտագործվում են շիզոֆրենիայի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման ժամանակ: Փոխած դեղերով տուփեր վաճառվել են Լոնդոնի և Հյուսիսային Իռլանդիայի դեղատներում:
Սկզբում իշխանությունները որոշել էին ցանցից չհանել “Նուրոֆեն պլուսի”տուփերը, բայց դեղատների աշխատակիցներին պարտավորեցրել էին այդ դեղը վաճառելիս շատ ուշադիր լինել:
Սակայն հետո Լոնդոնում հայտարարվեց, որ “Նուրոֆեն պլուսի”տուփերը հանվում են վաճառքից: Տուփերի քանակը ,որոնք արագ հանում են դեղատներից հասնում են 250 –ի:Այդ որոշումը ընդունվեց այն բանից հետո , երբ հետաքննությունը եզրակացրեց,որ տեղի է ունեցել “սաբոտաժ” : Մասնագետները պարզել են,որ դեղի փոխարինումը կատարվել է դեղագործական գործարանից դուրս;






Facebook
Tweet This
Email This Post
