Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել 250 հազար մարդու ստիպողական տարհանման մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2011 11:17
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է քաղաքի ցածրադիր առափնյա շրջաններից բնակչության տարհանման անհրաժեշտության ու հասարակական տրասպորտի աշխատանքի դադարեցման մասին` ահագնացող “Այրին “ փոթորկի կապակցությամբ: Ենթադրվում է, որ պետք է տարհանվի 250 հազար մարդ: Փոթորիկն արդեն Բահամյան կղզիներ է խուժել: Տեսության համաձայն, այսօր այն կմոտենա Հյուսիսային Կարոլինա նահանգին ապա կշարունակի ուղին դեպի Վաշինգտոն, Նյու Յորք ու Բոստոն: Տարհանում է հայտարարվել նաև Հյուսիսային Կարոլինայում, Դելավերում ու Մերիլենդում::






Facebook
Tweet This
Email This Post
