Քադաֆիի նստավայրում 150 դիակ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2011 11:00

Լիբիայի ապստամբները հայտարարել են, որ  Քադաֆիի` իրենց կողմից գրաված  նստավայրի տարածքում ավելի քան 150 դիակ կա: Քադաֆիի հակառակորդները  վստահեցնում են, որ Բաբ ալ-Ազիզա համալիրի պահապանները փախուստից առաջ զանգվածային սպանություն են իրականացրել: Ճշգրտվում է` բանտարկյալների վրա նռնակներ են նետել: Ավելի վաղ հայտնում էին, որ ապստամբները Տրիպոլիի բանտերից մեկում 140 դիակ են հայտնաբերել: Քադաֆիի հակառակորդների հավաստմամբ  AFP-ն փոխանցում է նաև,որ Տրիպոլիի տարածքի 95% վերահսկվում է ու խոստացել են առաջիկա 72 ժամում գտնել իրեն` Քադաֆիին: Իսկ ապստամբ առաջնորդներից Աբդել Վելհաջը հայտարարել է, որ “անցումային  փուլի” ավարտից հետո ապստամբների խմբավորումները կմիավորվեն ու դրանց հիման վրա կստեղծվի նոր ազգային բանակ:  Որտեղ է Քադաֆին, մնում է անհայտ: Նրան գտնողին դրամական պարգև է խոստացված:

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply