Ստացել է թեթև քերծվածքներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 26, 2011 17:43
Օգոստոսի 25-ին`ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից ձորը քաղաքացի է ընկել: Տուժածին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ,1978թվականին ծնված Արման Բերեկչյանը սայթաքել և ընկել է ձորը:
Փրկարարների ուժերով, թեթև քերծվածքներ ստացած Ա.Բերեկչյանը դուրս է բերվել ձորից:






Facebook
Tweet This
Email This Post
