ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ` ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔՈՎ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 26, 2011 17:35
Օգոստոսի 26-ին`ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գևորգ Վարուժանյանին պատկանող ‘’Գրանդ Շերոկի’’ մակնիշի 26 ՏՕ 373 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ինչի հետևանքով 1983թվականին ծնված Գ.Վարուժանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
