Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2011 17:16

Օգոստոսի 25-ին`ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել մոտենալ հրդեհի օջախին: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի ‘’ՈՒԱԶ’’ ավտոմեքենան և մարզային փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ղազարավան և Փարպի գյուղերի բնակիչները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել` 23.54-ին:

Այրվել է 700 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Կոտայքի մարզի Արզնիի անտառտնտեսության տարածքում`1000քմ,Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից երկաթգծի մոտակայքում`1000քմ,Երևան քաղաքում` ‘’Քանաքեռ’’ ՀԷԿ-ի մոտակայքում`4000քմ, Աշտարակի խճուղում` ‘’Միկա’’ բենզալցակայանի մոտակայքում`1500քմ և 1000կգ կուտակված խոտ, ’Սիլիկյան’’ թաղամասի գերեզմանատան մոտակայքում`1հա և 2 հա ծիրանի այգի, ‘’Վերին Ջրաշեն’’ թաղամասում` չգործող անասնապահական ֆերմայի մոտակայքում`2հա, հեռուստաաշտարակի հարակից անտառում`4հա, Արագածոտնի մարզում`Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ի մերձակայքում`2հա:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը `ժամը 10.34-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տարածքում այրվում է սեփական տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է տան բակում տեղադրված տան գույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.18-ին, մարվել`11.41-ին:

Ս.Սիրունյանին պատկանող տան բակում այրվել են մետաղյա ծածկի տակ տեղադրված գույքը և կենցաղային իրեր:

Նույն օրը `ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի ‘’Բելառուսների’’ թաղամասի թիվ 15/1 տնակում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.27-ին, մարվել`00.01-ին :

Այրվել է Է.Մխիթարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 32 քմ մակերեսով:

 

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply