Ազնվայրերը գերադասում են թխահերներին…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 26, 2011 16:05
Բոլոր այն հավաստիացումները, թե բոլոր տղամարդիկ գերադասում են շիկամազներին, վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հերքվեց: Պարզվեց, որ ժամանակակից ազնվայրին ավելի շատ դուր են գալիս սևահերները:
«Badoo» ռեսուրսը հետազոտություններ է կատարել, որոնց ընթացքում սոցիոլոգիական հարցման մասնակիցները խոստովանել են, որ իրենց ավելի շատ դուր են գալիս մուգ մազերով կանայք, ոչ թե շիկամազները: Նրանք , ում համար սեքսուալ առումով ավելի գրավիչ են շիկամազները, հարցվածների 29,5 տոկոսն են կազմել: 8,8 տոկոսն էլ գերադասում է կարմրահերներին, իսկ մնացածը նախընտրում են սևամազներին:
Ինչ վերաբերում է ընտրյալի աչքերի գույնին, ապա տղամարդկանց ամենաշատը գրավում են երկնագույն աչքերը. Այս պատասխանի օգտին է իր ձայնը տվել հարցվածների 40,2 %-ը, 2-րդ ու 3-րդ տեղերում, համապատասխանաբար, դարչնագույն ու կանաչ աչքերն են:






Facebook
Tweet This
Email This Post
