Երկրաշարժը պատիժ է գեյերի ամուսնության դիմաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2011 15:27

Ռաբբի Յեհուդա Լեվին նյու Յորքից, հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած երկրաշարժը պատիժ է համասեռականների ամուսնությունն օրինականցնելու համար: YouTube-ում տեղադրած տեսադիմումում րաբբին բացատրել է ինտերնետի  հազարավոր օգտատերերին, թե որն է կատարված երկրաշարժի իսկական պատճառը: Նա աստիճանական կարգով ներկայացրել է, թե ինչու էր երկրաշարժ սպասվում հենց ԱՄՆ-ում ու ճշգրտել, որ Թալմուդում նշված է, թե ինչ պատիժ է մարդկությանը սպասվում միասեռական սիրո տարածման համար: “Թալմուդն ասում է.”Դու քո սեռական օրգանը մտցրել ես ոչ այնտեղ, որտեղ  հարկ է, որ այն մտնի ու ցնցի, դրա համար, ես  կցնցեմ Երկիրը”,-վստահեցնում է րաբբին: -Հասկացեք,  ստացվում է, որ մենք բացարձակ զզվանք չունենք համասեռամոլության նկատմամբ: Ես նույնիսկ խղճում եմ նրանց` նրանք  ապստամբում են Ասուծո դեմ ու իրականում, դրա համար կվճարեն  դժոխքում”: Տեսանյութն արդեն քննարկումների տեղիք է տվել ու բազում մեկնաբանություններ ունեցել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Վիրջինիա նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Վաշիգտոնում, Նյու յորքում ու Հյուսիսային Կարոլինայում: Աղետի հետրանքովպատճառված վնասը գնահատվել է 100 մլն դոլար:

 

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply