Հարրի Փոթերը որոշել է ամուսնանալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 26, 2011 14:50
Դերասանը մինչև ականջների ծայրը սիրահարված է, երկրպագուհիներն աղի արցունք են թափում` գրկելով ճանաչված դերասան Դենիել Ռեդկլիֆի պաստառները: Չէ որ իսկական Հարրի Փոթերը որոշել է ամուսնանալ: Պարզվում է, դերասանն ունի ընկերուհի, որի հետ հարաբերությունները ստիպված էր ծածուկ պահել: Հիմա նա ուզում է առաջարկություն անել իր ընտրյալին, որի անունը Ռոզաննա է: “Նրանք խենթանում են միմյանց համար ու ,Դենը ուզում է ամուսնանալ Ռոզաննայի հետ”,-ասել է մտերիմ ընկերը:






Facebook
Tweet This
Email This Post
