Շնիկը քաղցը հագեցրել է տիրոջ ադամանդներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2011 14:32

Ամերիկացի ոսկերիչը զրկվել էր 10 հազար դոլար արժողությամբ ադամանդներից, որոնցով քաղցն է հագեցրել սիրելի շնիկը: Դեպքը պատահել է ոսկերիչ Ջոն Ռոսի արհեստանոցում (Ջորջիա նահանգ, Օլբանի): Խանութի համասեփականատիրոջ Հանի Բուն անունով շունը թռել է աթոռին, այդտեղից էլ` սեղանին ու` համփ արել  ալմաստներով 4 փոքրիկ փաթեթ: “Երբ ես շուրջս նայեցի ու չտեսա ադամանդները` իսկույն հասկացա, որ Հանին է դրանք կերել,-ասելէ համադամասեր շան տերը, որն իսկույն շնիկին տարել է անասնաբուժական կլինիկա: Բուժարանում շնիկին ռենտգեն են արել ու տիրոջ կասկածները հաստատել: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտ է ունեցել` բնությունն իր գործն արել է, ու արդեն հաջորդ օրն իսկ բաղձալի ադամանդները կրկին տիրոջ մոտ էին: Վերջինս դրանք մի լավ լվացել էր և ուղարկել  պատվիրատուներին:

Սա առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Սոլի անունով ոսկեգույն ռետրիվերը, կուլ էր տվել 20 հազար դոլար արժողությամբ ադամանդ: Ի դեպ, անասնաբույժներին կենդանիների այսօրինակ գաստրոնոմիական ճաշակները չեն զարմացնում.”Շան համար միևնույն է, թե ինչ կուտի` կեղտոտ տակաշոր, աղբամանի պարունակություն, կանացի սպիտակեղեն, թե ալմաստ: Նրանք այդ ամենը կուլ են տալիս, իսկ ավելի ուշ` մտածում դրա մասին”,-ասում է անասնաբույժը:

 

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply