Ճապոնիայի վարչապետը հեռացել է պաշտոնից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 26, 2011 12:30
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այսօր հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին: Վարչապետի պաշտոնից Նաոտո Կանը պաշտոնապես կհեռանա այն ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ կընտրվի, իսկ այդ ընտրությունները նշանակված են օգոստոսի 29-ին: Իսկ այդ առաջնորդը վարչապետի պաշտոնում կնշանակվի օգոստոսի 30-ին: Նաոտո Կանի հեռանալու մասին քաղաքագետները խոսում էին դեռևս 2011-ի մարտից, այն ժամանակ, երբ երկրի ժողովուրդը դժգոհում էր երկրաշարժի ու ցունամիի հետևանքները վերացնելու կառավարության գործողություններից: Իսկ օգոստոսի 10-ին, ելույթ ունենալով պառլամենտում, Նաոտո Կանը հայտարարել էր, որ երբ օրենսդիր օրգանը կընդունի 2 նոր օրինանախագիծ` էներգիայի աղբյուրների վերականգնման ու պետական արժեթղթերի թողարկման վերաբերյալ, այն ժամանակ էլ հրաժարական կտա: 2 օրինագծերն էլ ընդունվել են օգոստոսի 26-ին, ինչին հետևել է Նաոտո Կանի հրաժարականը: Վարչապետի հավանական թեկնածուներից է ֆինանսների նախարար Յոսիհիկո Նոդուն և նախկին ԱԳ նախարար Սեյձի Մաեհարուն: Նոր վարչապետը Ճապոնիայի վերջին 5 տարում թվով 6-րդը կլինի:






Facebook
Tweet This
Email This Post
