Հակամանրէ հատկությամբ օճառները թունավորում են օրգանիզմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2011 11:03

Հետազոտողները պահանջում են` անհապաղ դադարեցնել հակամանրէ հատկությամբ մաքրող միջոցների վաճառքը, որոնք, ինչպես պարզվել է, հորմոնալ խանգարման ու հակամանրէային դեղորայքի նկատմամբ անընկալունակության զարգացման պատճառ են դառնում: Համապատասխան հայտարարություն են արել ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի մասնագետների խումբը: Նրանք համոզված են, որ  շատ մաքրող միջոցների բաղադրիչ տրիկլոզանը, որն իբր օգնում է մաշկի մանրէների դեմ պայքարելուն, վտանգավոր է: Այս հայտարարության համաձայն, այդ բաղադրիչն է պատճառը, որ մեր ժամանակակիցների մոտ նկատվում է  շատ հակամանրէների նկատմամբ կայունություն ու հորմոնալ հավասարակշռության խախտում:

 

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply