Սիրիա. զրահամեքենաներից գնդակոծում են Դեր Զորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2011 9:42

Ականատեսների վկայությամբ, օգոստոսի 25-ին սիրիական բանակի տասնյակ զրահամեքենաներ  մտել  են Դեր Զոր քաղաքի տարածք ու կրակահերթ բացել տների ուղղությամբ: Հալեպից հայտնում են, որ քաղաքում իշխանություններն առավոտից դադարեցրել են հոսանքամատակարարումը: Դամասկոսում անցած գիշեր մեծ ցույցեր են եղել Ասադի վարչակարգի դեմ: “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի տվյալներով, Սիրիայի ուժային կառույցները ձերբակալել են հայտնի ընդդիմադիր ծաղրանկարիչ Ալի Ֆարիզատին: Սիրիական ընդդիմության  վտարանդի առաջնորդները , փորձում են նպաստել ՆԱՏՕ-ի`  Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ սկսելու շուտափույթ որոշմանը` երկրում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply