Թողարկվել է «Միշել Պլատինի» արծաթե հուշադրամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 25, 2011 17:59

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը նվիրված է Միշել Պլատինիին: Հուշադրամը թողարկվել է “Համաշխարհային ֆուտբոլի արքաները” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է “KINGS OF FOOTBALL” մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը` “100 ԴՐԱՄ”: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” և “REPUBLIC OF ARMENIA” մակագրությունները: Անվանական արժեքի և  “REPUBLIC OF ARMENIA” մակագրության միջև ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը “2011”:

Հուշադրամի դարձերեսին Ֆրանսիայի ազգային դրոշի գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Միշել Պլատինիի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Միշել Պլատինիի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` “MICHEL PLATINI” գրառումը:

Հուշադրամը թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:  Էսքիզների հեղինակն է Քշիշտոֆ Սոկոլը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

 

Անվանական արժեքը     100 դրամ                                                                     Մետաղը և հարգը                       արծաթ, 9250 + 50 Զանգվածը                            28,28 + 0,25 գ                                               Տրամագիծը                                38,61 + 0,15 մմ                                                                  Որակը                                          պրուֆ                                                             Դրամաշուրթը                հարթ                                                              Տպաքանակը                                մինչև 20000 հատ

 

 

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply