ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ` ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2011 17:44

Օգոստոսի 24-ին`ժամը 20.41-ին  ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 5/3 շենքի 35-րդ բնակարանի դուռը փակվել է. ներսում մնացել է անչափահաս երեխա, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2009թվականին ծնված Ռոման Պրուսյանը հանձնվել է ծնողներին:

Նույն օրը ևս մի ահա­զանգ է ստացվել. Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 7 շենքի 1-ին բնակարանի դուռը փակվել է և ներսում են մնացել անչափահաս երեխաներ. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2009թվականին ծնված Արսեն, 1999թվականին ծնված Էլեն  և 1998թվականին ծնված Լուսինե  Մելիքյանները հանձնվել են ծնողներին:

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply