ՔԱՄԻՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 17:37
Օգոստոսի 24-ին`ժամը 19.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզում (‘’Մալիբու’’ լողափի մոտ) հերթապահության ընթացքում` փրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակ, որը դուրս է եկել բաց լիճ և ուժեղ քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Փրկարարական մոտորանավակով անվնաս ափ են տեղափոխվել նավակը և ուղևորները` Երևան քաղաքի բնակիչներ`1993թվականին ծնված Մարինա Սոկոլովան և 1991թվականին ծնված Անդրանիկ Նազարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
