Խաչատուր Սուքիասյանը դուրս է եկել ընդհատակից. նա այժմ կալանավորված է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 16:57

suqiasyanՀետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր կեսօրից հետո կամավոր հանձնվել է իրավապահ մարմիններին· Սուքիասյանը հետախուզման մեջ էր գտնվում 2008-ի մարտից և մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և մեղադրանք է առաջադրվել 225–րդ հոդվածի 1–ին մասով:

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանն «Անկախ»-ին ասաց, որ ՀԱԿ-ը դեռևս մեկնաբանություն չունի այս առնչությամբ:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply