Մարդու դեմքը` մարդու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 11:58

Շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ մարդու դիմագծերով կարելի է իմանալ նրա անցյալի մասին: Դա նորություն չէ: սակայն, գիտնականներն ավելի առաջ են անցել ու  վստահ են,որ կարող են նույնիսկ դիմագծերով մարդու վաղ մանկության մասին պատմել: Այս վերլուծության նպատակով դիտարկվում է դեմքի սիմետրիան: Կիրառելով 15 տաբեր դիմագծերի գնահատականը, նրանք պարզել են, որ դեմքի ասիմետրիան խոսում է ծանր մանկության մասին. վատ սնունդ, ծխախոտի ծխի ազդեցություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն: Նման պայմաններում մեծացած մարդու դեմքը, պարզվում է`  շեղվում է: Ընդ որում, մարդու հասուն տարիքի կարգավիճակը ուժեղ հետք չի թողնում դիմագծերի վրա: Գիտնականները վստահեցնում են, որ դիմագծերի սիմետրիկությունը կայուն զարգացման ցուցիչ է : Հետաքրքիր է, որ կանանց մոտ այդ փոխկապակցվածությունն այնքան սուր չի արտահայտվում, ինչպես տղամարդկանց մոտ:

 

Դիտվել է 1875 անգամ:
Print Friendly

Leave a Reply