Forbes-ը Մերկելին համարել է ամենաազդեցիկն աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 11:45

Գերմանիայի կանցլերը գլխավորել է Forbes-ի` քաղաքականության, բիզնեսի ու արդյունաբերության ասպարեզի  ամենահզոր կանանց  այս տարվա ցուցակը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրորդ հորիզոնականում է, նրան հաջորդում է  Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսելը:

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, որն անցյալ տարի գլխավորում էր ցուցակը, այս տարի հայտնվել է 8-րդ հորիզոնականում: Ցուցակում ընդգրկված 100 անուններից  8-ը պետության ղեկավարներ են, 29-ը` խոշոր ընկերություններ են գլխավորում: Մերկելը համարվել է Եվրոպայի  տնտեսական գլխավոր կայսրություններից մեկի ղեկավարը, Քլինթոնը հարգանքի է արժանացել մերձավորարևելյան ճգնաժամը վերացնելու  փորձերի համար, իսկ Ռուսելը մեծ գովեստների է արժանացել Լատինական Ամերիկայի երկրներից Բրազիլիայի`տնտեսական բարձր  ցուցանիշների համար:

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply