«CNN»-ի փոխանցմամբ`թուրքական ընդդիմությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 2, 2009 17:22

artgulsarkisianafpgi1Շվեյցարիայի միջնորդությամբ արձանագրության նախաստորագրումից մի քանի ժամ անց թուրքական ընդդիմությունն արտահայտեց իր բացասական վերաբերմունքը. հաղորդում է  «CNN»-ը:

«CNN»-ի փոխանցմամբ` քաղաքական մեկնաբանները զգուշացնում են, որ դեռ հսկայական պատնեշներ կան հարևան երկրների միջև, հայերն ու թուրքերը դեռ պետք է կարողանան մոռանալ մի դար առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերը և բացեն հայ-թուրքական սահմանը, որը փակ է ավելի քան 50 տարի:

Ըստ նախաստորագրված արձանագրության` Թուրքիան ու Հայաստանը համաձայնել են սկսել 6-շաբաթյա «ներքին» բանակցություններ երկու արձանագրությունների շուրջ, որոնք միտված են լավացնելու հայ-թուրքական հարաբերությունները:
«Արձանագրությունը կարող է ստորագրվել 6 շաբաթվա ընթացքում, երբ որ թուրքական պառլամենտը տա իր համաձայնությունը, սակայն դժվար է ասել, թե ինչքան կձգվի այդ գործընթացը»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն:
«ԱՄՆ-ն ողջունում է այս արձանագրության ստորագրումը, ինչը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը», -ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել երկու երկրների կառավարությունների  հետ` օգնելու նրանց լավացնել հարաբերությունները և Կովկասում կայունություն հաստատելու:
«CNN»-ի` Թուրքիայում թղթակից Իվան Ուաթսոնը գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունները բարդ են, քանի որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային հայերի ցեղասպանության մեջ, և Թուրքիան մինչ օրս վստահաբար մերժում է դա:
«Եթե այդ արձանագրությունը դրվել է թուրքական պառլամենտում քվեարկման, ապա մենք չենք քվեարկի, որովհետև դրանից կվատանան հարաբերությունները Ադրբեջանի հետ»,-ասել է թուրքական «CHP» ընդդիմադիր կուսակցության անդամ Օնուր Օյմենը:

Աղբյուրը`«CNN»

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply