Արթուր Թագավորը վերջին մարտը տանուլ է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 11:22

Դրուիդը, որ իրեն Արթուր Թագավոր է կոչում, դատական գործը տանուլ է տվել. նա պահանջում էր Սթոունհենջի մատույցներում հնէաբանների պեղումներն արգելել  ու  մարդկանց մնացորդները սրբավայր վերադարձնել: Խոսքը 400 մարդու մնացորդների մասին է, որոնք մահացել են ավելի քան 5 հազար տարի առաջ: Այդ մնացորդները հողից հանվել են 2008-ին`Շեֆիլդի համալսարանում  բազմաթիվ գիտական հետազոտությունների ու փորձերի համար: Հայցվորի խոսքով, այդ մնացորդները հնարավոր է պատկանում են թագավորի սերունդներին կամ էլ  նրանց մտերիմներին ու  չի բացառվում, որ նրանց հոգիները աշխարհի ամենահանելուկային հուշարձանի պահապանները լինեն  են:Դատարանը դրուիդի (նախկինում զինծառայող է եղել ու անունն էլ իրավաբանական կարգով է փոխել) ապացույցները հիմնավոր չի համարել:

 

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply