Սեքսից հրաժարվելու պատճառով սպանվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 11:08

Ֆրանսիայի 30-ամյա բնակչուհին, որը կամեցել էր հանգստանալ էկզոտիկ երկրում ու տեղի գործարարի հետ սիրախաղ անել, գտնվել է սպանված: Ոստիկանությունը պարզել է , որ ֆրանսուհին սպանվել է սեքսից հրաժարվելու պատճառով: Սթեֆանի Ֆորեյը, մեկնել էր Մալազիա` հանգստի ու մայիսին անհետացել: Նրա մարմնի մնացորդները հայտնաբերվել են միայն օգոստոսին` առողջարանային Թիոման կղզու քարանձավներից մեկում: Հետաքննությամբ պարզվեց, որ ֆրանսուհին իր վերջին երեկոն անց է կացրել  մալազիացի գործարար Ասնի Օմարի հետ, որը հույս ուներ  այդ երեկո միայն ընթրիքով չբավարարվել: Երիտասարդ կինը հրաժարվել է նրա հետ ինտիմ կապի մեջ մտնել: Եթե դատարանը գործարարին մեղավոր ճանաչի, ապա նրան մահապատժի կենթարկեն` կախաղան հանելով:

 

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply