Շատ սթրես` շատ սպիտակ մազ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 10:55

Գիտնականներին հաջողվել է ապացուցել,որ  սթրեսային բնույթի լուրջ ապրումներն ու մազերի գույնի կորուստը, կամ վաղ ճերմակելը փոխկապակցված են: ԱՄՆ-ի մասնագետների կարծիքով, մազերի սպիտակելն ու սպիտակ մազերի շատանալն անմիջականորեն կապված է արյան մեջ ադրենալին արտանետման մեծ քանակի հետ, ինչը, հայտնի է, հետևանք է խորն ապրումների ու սթրեսների: Եվ, քանի որ սթրեսները բացասական ազդեցություն են ունենում  ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի վրա, ուստի հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ժամանակակից կանանց ու տղամարդկանց` արտաքին գրգռիչների նկատմամբ ավելի կայուն վերաբերմունք մշակել ու ամեն մանրուք սրտին շատ մոտ չընդունել:

 

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply