ՄԱԳԱՏԷ-ի նախկին աշխատակից. ահաբեկիչները Լիբիայում կարող են գտնել “կեղտոտ” ռումբեր” պատրաստելու բաղադրիչներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2011 10:45

Տրիպոլիի  ծայրամասում գտնվող հետազոտական ինստիտուտում պահվում է ուրան և այլ նյութեր, որոնք հնարավոր է կիրառվեն ռադիոակտիվ կամ, ինչպես անվանում են` “կեղտոտ ռումբեր” պատրաստելու համար,- ասել է Ուլի Հայոնենը, որը նախկինում ղեկավարել է  ՄԱԳԱՏԷ-ի միջուկային օբյեկտների անվտանգության ստուգման բաժինը:Ներկայումս նա դասավանդում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում: Նրա խոսքով, երբ 2003-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնվեց դադարեցնել իր երկրում միջուկային ծրագիրն իրականացնել, ՄԱԳԱՏԷ-ն երկրից դուրս բերեց բարձրհարստացված ուրանի պաշարները: Սակայն, քիչ հարստացված ուրանն և այլ նյութեր այդպես էլ մնացին պահեստներում: Հայոնենը հավելել է, որ ապստամբները, որոնք Լիբիայի տարբեր շրջաններում հսկողություն են հաստատում, պետք է հետևեն, որ ուրանն ու մյուս վտանգավոր նյութերը չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply