Աղմուկ «Vogue»-ի շուրջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 10:27
Հայտնի «Vogue» ամսագրի իտալական տարբերակի խմբագրակազմը ներքաշվել է միջազգային սկանդալի մեջ: Խմբագիրներին մեղադրում են ռասիզմի ու մարդկային մարմնի ու աշխատանքի շահագործման գաղափարների բացահայտ “գլամուրացման” համար: Իտալական հրատարակության բոլոր խնդիրները սկսվեցին այն հրապարակումից, որտեղ այս սեզոնին նորաձև համարվող մեծ ականջազարդերը որակվել են որպես “ստրկական օղեր”: Առաջին մեղադրականները հնչեցին հրապարակումից մի քանի ժամ անց, հրատարակության վեբ- կայքում հիշյալ նյութի հայտնվելուց հետո, քանի որ նորաձև համարել ստրկության պատմությունից ինչ-որ բան, այնքան էլ ճիշտ չէ: Ամսագիրը ստիպված էր իսկույն հեռացնել նյութն ու ներողություն խնդրել վիրավորված ընթերցողներից ու նախկին ստրուկների սերունդներից:






Facebook
Tweet This
Email This Post
