Նրան, ով կսպանի Քադաֆիին` 1,6 մլն պարգևավճար ու ներում կշնորհվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 10:12
Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում գրավել են ու թալանել, սակայն տիրոջն այնտեղ չեն գտել: Հիմա նրա գլխի համար 1,6 մլն պարգևավճար է խոստացվել ու ներում, եթե թեկնածուն գնդապետի մտերիմներից լինի: Դրամական պարգևավճարը խոստացել է Բենգազիից ոմն գործարար, որը այդ քայլով իր հանդեպ ամենայն հավանականությամբ լավ վերաբերմունք է ակնկալում: Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան անհամբերությամբ են սպասում նավթային խրախուսական պարգևներին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը, ըստ ամենայնի, կհայտնվեն խաղից դուրս վիճակում: Ապստամբների ղեկավարությունն արդեն հայտարարել է որ նոր վարչակարգն իրենց ռազմական օգնություն տրամադրողների հանդեպ կլինի ավելի բարեկամ: Արևմուտքը հասկանում է նաև, որ ապստամբնրը հեռու են ժողովրդավարական գաղափարներից, նրանք արմատականներ են կամ էլ` լյումպեններ: Դրա համար էլ ընդդիմության “քաղաքակիրթ” առաջնորդները չեն շտապում վերադառնալ երկիր, չնայած հեղափոխության բոլոր օրենքների համաձայն, պետք է վերադառնային այնտեղ` կառավարական կարկանդակը կիսելու: Քադաֆիի համակիրների հետ պայքարը շարունակվում է. այդ գործը կշարունակեն ապստամբները` ՆԱՏՕ-ի օդուժի աջակցությամբ, ինչից հետո, ամենայն հավանականությամբ նրանց կամաց-կամաց իշխանությունից կհեռացնեն:






Facebook
Tweet This
Email This Post
