Ահմադինեժադը Ասադին կոչում է`”չծառայել սիոնիստների հետաքրքրություններին”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2011 9:50
Իրանի նախագահ Ահմադինեժադն իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին կոչ է անում բանակցել ապստամբների հետ` երկրում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով: “Հիզբալլա” “Ալլ Մանա”հեռուստաալիքին տված հարցազրույցում Ահմադինեժադը նշել է, որ “ընդդիմության դաժան ճնշումը, ով էլ դրա պատասխանատվությունը կրի` ծառայում է սիոնիստների հետաքրքրություններին”: Օգոստոսի 24-ին Լաթաքիայի Հոմսում սիրիական բանակի զինվորները սպանել են առնվազն 11 ցուցարարի: Զինվորական ստորաբաժանումները ասպատակել են նաև Դամասկոսից ոչ հեռու գտնվող Հարսաթն ու այնտեղ ձերբակալել տասնյակ տեղաբնակների:






Facebook
Tweet This
Email This Post
