Արտգործնախարարն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2011 0:14

Օգոստոսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ:

 

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Արմենիա» առագաստանավի անդամներին իրենց առաքելության բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ հավելելով, որ նավարկության ուղեգիծն իրենից ներկայացնում էր սփյուռքահայ գաղթօջախների յուրահատուկ քարտեզը` ոգեւորություն պարգեւելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին:

 

“Ձեր դժվար առաքելությունը մեծ նպաստ էր Հայրենիք-Սփյուռք

կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան

գործին” – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Գիտարշավի անդամները ԱԳ նախարարին ներկայացրեցին շուրջերկրյա նավարկության ընթացքը, կիսվեցին տարբեր երկրներում ունեցած հանդիպումների տպավորություններով:

 

Զորի Բալայանը  «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ցուցաբերած ամենայն աջակցության համար:

 

Ի նշանավորումն նավարկության հաջող ավարտի Էդվարդ Նալբանդյանը «Արմենիա» առագաստանավի արշավախմբին հանձնեց ԱԳՆ մեդալը:

 

 

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply