ՀՀ գլխավոր դատախազության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Պաշտոնական, Օրվա լուր | | August 24, 2011 17:29

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ  ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը օգոստոսի 24-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր,  որով կողմերը պայմանավորվեցին համագործակցել դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները գնահատելու հարցում:

Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ն կաջակցի 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված Դատախազության մասինե ՀՀ օրենքի, դատախազությանը վերապահված գործառույթների, պարտականությունների ու լիազորությունների մասնագիտական վերլուծությանը՝ հրավիրելով միջազգային փորձագետի: Գնահատման միջոցով փորձագետը կմշակի դատախազության աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարելավելու նպատակով համապատասխան առաջարկություններ եւ դրանց իրականացման մեխանիզմներ: Իսկ դատախազությունը պատշաճ կարգով կկազմակերպի փորձագետի հանդիպումները կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաեւ նրա այցելությունները մարզեր՝ տեղերում ծանոթանալու իրավիճակին:

Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները ուսումնասիրելու նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս ՝ 2010 թվականի սեպտեմբերին՝ դեսպան Սերգեյ Կապինոսի հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների: Վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին ընդունված «Դատախազության մասինե ՀՀ օրենքով, որի կիրառման ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ:

Միջազգային փորձագետ հրավիրելու նպատակը հենց դա է՝ միջազգային փորձի հիման վրա  կատարելագործել օրենսդրական դաշտը, շարունակել բարեփոխումներըե,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ավելացրեց. «Գործառույթներն ու լիազորությունները պետք է համահունչ լինեն: Յուրաքանչյուր լիազորություն ենթադրում է պատասխանատվություն եւ պարտականություն, իսկ յուրաքանչյուր գործառույթ պետք է ենթադրի նաեւ որոշակի լիազորություն՝ ստանձնած գործառույթները պատշաճ իրականացնելու համարե:

Հուշագրով նախատեսվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում փորձագետը կներկայացնի փորձագիտական գրավոր եզրակացություն՝ իրականացված բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկությունների փաթեթ՝ առկա խնդրահարույց հարցերը կարգավորելու նպատակով՝ հաշվի առնելով եվրոպական չափորոշիչները:

Հուշագրի ստորագրմամբ ձեւավորվեց իրավական հիմք՝ դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ դատախազության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը շարունակելու համար:

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply