Կենսաբանները հաշվել են Երկրագնդի բոլոր տեսակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 17:33

Կենսաբանները ներկայացրել են այսօր  բնության մեջ գոյություն ունեցող կենդանի օրգանիզմների տեսակները: Ուսումնասիրության մասին հոդվածը տպագրվել է PLoS One ամսագրում:

Գիտնականների տվյալներով, մեր մոլորակի վրա բնակվում է 8,7 մլն էակների տեսակ, որոնցից 7,7 մլն-ը կենդանիներ են: Ուսումնասիրության շրջանակներում գիտնականները դիտարկել են միայն էուկարիոտներին` այն օրգանիզմներին, որոնց բջիջները միջուկ ունեն (կենսաբանները “տեսակ” ասելով  նկատի ունեն հենց միջուկ ունեցող օրգանիզմները): Այ դ պատճառով է, որ այդ ցուցակում չեն ընդգրկվել բակտերիաները: Նոր արդյունքները նախորդից ավելի ճշգրիտ են: Այս ուսումնասիրությունից, օրինակ պարզ է դառնում, որ ցամաքային կենդանիների 86 %-ը և ջրայինների 91 %-ը մինչ օրս հայտնի չեն: Այդ օրգանիզմները քարտագրելու համար, մասնագետներն ասում են, որ կպահանջվի 480 տարվա հետազոտություն:

Վերջերս, օրինակ, գիտնականները հայտնաբերեցին, որ կենդանի օրգանիզմներն ավելի լայն տարածում ունեն, քան ենթադրվում էր, օրինակ` նրանք հայտնաբերել են կլոր որդեր, որոնք ապրում են ավելի քան մեկ կմ խորության վրա, մինչդեռ, ավելի վաղ ենթադրվում էր, որ բազմաբջիջները նման խորություններում չեն կարող ապրել մեծ ճնշման ու սննդարար նյութերի անբավարար քանակության պատճառով:

 

 

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply