Ռեսոմացիան ճանաչվել է թաղման ամենաէկոլոգիական տարբերակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 17:08

Հոլանդական կիրառական հետազոտությունների կազմակերպությունը որոշել է, թե թաղման  որ տարբերակն է շրջապատի համար ամենաանվտանգը: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է  թաղման 4  եղանակ` թաղում,կրեմացիա, կրիոմացիա և ռեսոմացիա: Պարզվել է, որ ամենաանվտանգը դրանցից  ռեսոմացիան է` հիմնային միջավայրում մարմնի հիդրոլիզը C: Դիակը տեղադրվում է  հատուկ խցիկի մեջ, որտեղ տաքացվում է  կալիումի հիդրօքսիդում մինչև 180 աստիճան C-ում:  Տեխնոլոգիայի մշակման հեղինակները պնդում են, որ այս մեթոդը հիշեցնում է դիակի բնական քայքայմանը, որը սակայն  կատարվում է ընդամենը մի քանի ժամում:   Երկրորդ տեղում կրիոմացիան է: Այս մեթոդի շրջանակներում մարմնից նախ հեռացվում են մետաղական դետալները` ասենք ատամնաշապիկները, ապա այն սառեցվում է  հեղուկ ջրածնի մեջ` 196 աստիճան C-ում: Ինչից հետո դիակը մասնատվում է , իսկ այդ մասերն էլ իրենց հերթին չորացվում են վակուումում: Այս մեթոդի հեղինակներն էլ պնդում են, որ վերջնական արդյունքում ստացված փոշին ստերիլ է: Երրորդ տեղում ավանդական համարվող կրեմացիան է, իսկ այս ցանկը եզրափակում է թաղումը: Հոլանդացի գիտնականների խոսքով, սա այնքան էլ նպատակահարմար տարբերակ չէ, քանի որ գերեզմանները մշտական խնամք են պահանջում, ինչպես նաև` զբաղեցնում են օգտակար հողաբաժին: Բացի այդ, մեծ քանակով ածխաթթու գազ է անջատվում հուշարձան, ցանկապատ ու այլ զարդաքանդակներ պատրաստելու ժամանակ:

 

 

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply