Մոսկովյան ոստիկանությունը գրավատուն է բացել հանցագործին բռնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 13:51

Մոսկվայի ոստիկանները գրավատուն են բացել թանկարժեք քարերի անօրինական վաճառքով զբաղվողին բռնելու համար: Ոստիկաններին հայտնի էր, որ ոմն հայաստանցի անօրինական կերպով մեծ քանակությամբ ադամանդ է վաճառում: ՆԳ քրեական բաժինը մետրոյի մոտ գտնվող առևտրի կենտրոնում բացում է  “Թանկարժեք մետաղի ու քարերի գնում” ցուցանակով կեղծ գրավատուն: Շուտով հայաստանցին իսկապես էլ  գալիս է և փորձում 132 ադամանդ վաճառել: Օպերատիվ աշխատակիցը, որը ձևացրել էր, թե գրավատան աշխատող է , սկզբում ստուգողական գնում է  կատարում, ապա վաճառականին ներկայացնում  է իր վկայականը: Հարուցվել է  գործ`  ՌԴ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն (“ Թանկարժեք մետաղների ու բնական  քարերի կամ էլ մարգարիտի անօրինական շրջանառություն” ):  Փորձագետները հայտնել են, որ որոշ քարեր հանված են զարդերից:

 

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply