Մուամար Քադաֆի անունով կոկորդիլոսը ստիպված է անունը փոխել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 13:25
Իսրայելյան Համաթ-Գադերի ֆերմայում բնակվող 230 կգ-անոց Մուամար Քադաֆի կոկորդիլոսը ստիպված է անունը փոխել: Ֆերմայի ղեկավարությունը վախենում է, որ լիբիական առաջնորդի ճակատագիրը վատ անդրադարձ կունենա կենդանու վրա, որն ի պատիվ ջավահիրիայի առաջնորդի է անվանակոչվել Քադաֆի:
Ֆերմայի ներկայացուցիչ Մեյթալ Դանան պատմել է, որ 2004-ին բուծարանը կորցրել է իր Յասիր Արաֆաթին. Կոկորդիլոսը սատկել էր պաղեստինյան առաջնորդի մահից մի քանի շաբաթ անց: հիմա ֆերմայումվախենում են, որ Քադաֆին էլ կկրկնի իր տխրահռչակ անվանակցի ճակատագիրը: Կոկորդիլոսը լույս աշխարհ է եկել 1975-ին, երբ Քադաֆին հրապարակել էր իր “Կանաչ գիրքը”: Հիմա դեռևս 3-մետրանոց սողունին նոր անուն չեն ընտրել: Սովորաբար կոկորդիլոսների հասուն առանձնյակներն ապրում են 80-100 տարի: Քադաֆին բավականին երիտասարդ է, ընդամենը 36 տարեկան, իսկ լիբիական առաջնորդը տարբեր տվյալներով` 69 կամ 71 տարեկան է: Ի դեպ, այս ֆերմայում է ապրում Վլադիմիր Պուտինը, Սիլվիո Բերլուսկոնին: Կոկորդիլոսներին պետությունների առաջին դեմքերի անուններով կոչելու ավանդություն կա ոչ միայն Իսրայելում: Օրինակ, Ավստրալիայի բնական պարկերից մեկում բնակվող կորկորդիլոսների զույգը կրում են բրիտանական արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի անունները:






Facebook
Tweet This
Email This Post
