Գերմանիայում թուրք ամուսինն անցորդների աչքի առաջ կտրել է կնոջ կոկորդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2011 12:56

Գերմանիայի Սիեգեն քաղաքի երկաթգծի կայարանում ազգությամբ թուրք Օմեր Յավուզը բոլորի աչքի առաջ սպանել է կնոջը եւ վերցնելով 6 ամսական երեխային՝ հեռացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  սպանության ականատեսները շեշտել են, թե 22-ամյա Օմեր Յավուզը հետեւել է կնոջը եւ երկաթգծի կայարանի գետնանցումում հասել նրան։ 18-ամյա կինը՝ Այլին Իքիզը տեսնելով ամուսնու ձեռքի դանակը փորձել է փախչել։ Սակայն ամուսինը հասել է նրան եւ անցորդների աչքի առաջ սպանել՝ կտրելով նրա կոկորդը, որից հետո վերցրել է կնոջ գրկում գտնվող 6 ամսական երեխային։

Սպանությունից հետո Յավուզը երեխայի հետ գնացել է Թուրքական իսլամական մշակույթի միություն եւ սառնասրտորեն հայտնել, որ սպանել է կնոջը։

Երիտասարդ մարդասպանը կարճ ժամանակ անց ձերբակալվել է։

Նշենք, որ այս դեպքին զուգահեռ Գերմանիայի Մունստեր քաղաքին կից Էմսդետեն ավանում թուրք ամուսինը խեղդել է իր կնոջը, ով եղել է հղիության 8-րդ ամսում։

 

NEWS.am

 

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply