ՄԱՀԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 24, 2011 12:31
Օգոստոսի 24-ին`ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 35 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանելը տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 1936թվականին ծնված Մանուշ Դավթյանի դին:
Դիտվել է 978 անգամ:





Facebook
Tweet This