ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 24, 2011 12:29
Օգոստոսի 23-ին`ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 40 շենքի հարակից տարածքում գտնվող բենզալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` ևս երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 22.48-ին:
Ամբողջությամբ այրվել է ‘’ԲՄՎ’’ մակնիշի 18 ՍՏ 717 պետհամարանիշի ավտոմեքենան:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ԲՄՎ’’ մակնիշի 18 ՍՏ 717 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել, որի հետևանքով վարորդ,1990թվականին ծնված Լևոն Միքայելյանը և ուղևոր,1992թվականին ծնված Մովսես Միքայելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի ‘’Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
